«Էվելինայի տատիկն ասաց. «Դասը լավ չեք սովորել, հաջորդ օրը եկեք աղջիկ ուզելու»». ռեժիսորի եւ դերասանուհու ապագա ընտանիքը

Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Էվելինա Շահիրյանն ու ռեժիսոր Հովհաննես Ղազարյանը մեկ ամիս է՝ նշանվել են: BRAVO.am-ի «Եվ խոսեց սերը» շարքի համար երիտասարդ զույգը պատմել է ծանոթանալու հետաքրքիր պատմության, իրար շատ սիրելու, միասին աշխատելու ու սպասվող հարսանիքի մասին:

– Էվելինա եւ Հովհաննես, մի քիչ պատմեք Ձեր ընտանիքների մասին ու թե ինչպիսի միջավայրում եք մեծացել:

Էվելինա. Մեծացել եմ արվեստագետների ընտանիքում, սիրել եմ թատրոնն ու փոքր տարիքից եղել տատիկի եւ հորաքրոջս ներկայացումներին ու փորձերին: Երբեմն մինչեւ պրեմիերան անգիր գիտեի ներկայացումը: Այդ մթնոլորտը վարակիչ եղավ, որպեսզի ես էլ ընդունվեմ Թատերական ինստիտուտ: Ունեցել եմ շատ լավ, պայծառ եւ ուրախ մանկություն, երեւի թե վերջին սերունդներից եմ, որ առավոտից երեկո բակում խաղալով է անցկացրել:

Հովհաննես. Մեր ընտանիքում արվեստագետներ ընդհանրապես չեն եղել. Գյումրիի ամենաքյարթու թաղամասերից համարվող Գերցենից եմ: Հորեղբորս ընտանիքի հետ նույն բակում ենք ապրել ու մեծացել 4 եղբայրներով: Կինոներ շատ եմ նայել, ես էլ սյուժեներ էի մտածում ու բեմադրում խաղալիքներով. այնպես էի անում, որ սերիան ավարտվի, իսկ հաջորդ օրը շարունակում էի նույն տեղից: Տեսարանին համապատասխան էլ երգ էի միացնում: Հետագայում ռեժիսուրան ընտրեցի, իսկ եղբայրս՝ լուսանկարչությունը:

– Իսկ ե՞րբ հասկացաք, որ դառնալու եք հենց դերասան ու ռեժիսոր:
Share This