Ջորդանը 14,8 միլիոն դոլարով վաճառում է առանձնատունը, որի գինը եղել է 29 միլիոն դոլար

Լեգենդար ամերիկացի բասկետբոլիստ Մայքլ Ջորդանը 14,8 միլիոն դոլարով վաճառում է առանձնատունը, որը գտնվում է Իլինոյս նահանգում, հաղորդում է Fadeaway World-ը։

11 տարի առաջ առանձնատան գինը եղել է 29 միլիոն դոլար։ Ջորդանը ստիպված է եղել զգալիորեն իջեցնել գինը գնորդների բացակայության պատճառով։ Առանձնատան տարեկան գույքահարկն ու այլ վճարները ավելի քան 100 հազար դոլար են։

Առանձնատունն ունի 9 ննջարան, 15 լոգարան, 5 բուխարի, բասկետբոլի դահլիճ, թենիսի կորտ, լողավազան, լիճ, գոլֆի խաղադաշտ, 15 ավտոմեքենայի փակ կայանատեղի։

“`
Share This