Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը՝ The Flash-ի պրեմիերային
Արևմտյան շոու բիզնեսի ամենահայտնի զույգերից մեկը՝ երգչուհի, դերասանուհի, պարուհի Ջենիֆեր Լոպեսն ու ամուսինը՝ դերասան, պրոդյուսեր Բեն Աֆլեքը, Լոս Անջելեսում ներկա են եղել վերջինիս մասնակցությամբ նոր ֆիլմի՝ The Flash-ի պրեմիերային:
Ինչպես նկատում է Daily Mail-ը, 53-ամյա Լոպեսն ու 50-ամյա Աֆլեքը երջանիկ ու ներդաշնակ տեսք են ունեցել և նույնիսկ համբուրվել են կարմիր գորգին:
Հայտնի է, որ նոր ֆիլմում Աֆլեքը մարմնավորում է Բեթմենին:


















