Էրդողանն է այցելել է Բաքու, կարծում եմ դա է Վաշինգտոնում բանակցությունների հետաձգման պատճառը․ Արման Եղոյան
Ադրբեջանում հյուր ունեն այս օրերին, արդեն գիտեք, որ Թուրքիայի նախագահն է այցելել Ադրբեջան, ու իմ կարծիքով իրենց արտգործնախարարը այդ օրերին չէր կարող բացակայել։
Այս մասին, անդադառնալով Ադրբեջանի արտգործնախարարության խնդրանքին՝ հետաձգել վաշինգտոնյան բանակցությունները, ասաց իշխող խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։
Լրագրողների դիտարկմանը՝ արդյո՞ք ճանապարհների ապաշրջափակման դեպքում այդ հատվածներում վերահսկողություն են իրականացնելու ռուս սահմանապահները, պատգամավորը ընդգծեց․
«Ինչպես գիտեք հայ-իրանական սահմանի երկայքնով էլ կան ռուս սահմանապահ ուժերի ուղեկալներ։ Այստեղ մենք պետք է իրարից տարանջատենք երկու հարց․ ՀՀ իրավազորության տակ գործող ճանապարհ և այդ իրավազորությունից դուրս գործող ճանապարհ։
ՀՀ-ն ասել է, որ իր իրավազորությունից դուրս գործող ճանապարհներ չեն լինելու։ Հսկողություն իրականացնելը այլ հասկացություն է, «Զվարթնոցում» էլ դուք կարող եք տեսնել ռուսական անվտանգության աշխատակիցների, բայց նրանք գործում են ՀՀ իրավազորության ներքո։ ՀՀ սահմանը հատելուց՝ ցանկացած օտարերկյա ավտոմեքենա պետք է հանդիպի ՀՀ-ն ներկայացնող սահմանապահի»։
Արման Եղոյանը նշեց, որ վերահսոկղությունը կարող է վերաբերել ճանապարհի անվտանգությանը, բեռների հսկողությանը և այլն: Նա ընդգծեց, որ կան մի շարք տեխնիկական հարցեր, որոնք ընթացիկ պետք է քննարկվեն։
