Պատանի ֆուտբոլիստների մեծ երազանքներն ու Միլանի մարզիչների հետ հանդիպելու հնարավորությունը

Ամերիաբանկի նախաձեռնությամբ Հայաստանում առաջին անգամ կայանա «Միլան» ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը, որտեղ մարզվել է շուրջ 200.000 պատանի աշխարհի տարբեր երկրներից` Իտալիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Չինաստանից, Ճապոնիայից, Թայլանդից, Կանադայից և տասնյակ այլ երկրներից:

Բարեգործական այս նախաձեռնությանը միացել են «Տաշիր» ընկերությունների խումբը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը և «Team Telecom Armenia»-ն։

Ճամբարի մասնակցության համար ընտրվել են 11-15 տարեկան 160 պատանիներ, ովքեր խաղում են մարզերի ակումբներում, մասնակցել և աչքի են ընկել ՀՖՖ առաջնություններում և խաղային իրենց դիրքերում լավագույներն են:

Պատանիներին մարզելու նպատակով` Հայաստան կայցելեն «Միլանի» ակադեմիայում աշխատող աշխարհահռչակ մարզիչներ՝ Կլաուդիո Ձոլայի գլխավորությամբ։ Հայաստանում կայանալիք ճամբարը կանցկացվի երկու փուլով՝ մայիսի 28-ից հունիսի 1-ը և հունիսի 3-ից` հունիսի 7-ը։

Մանրամասները` տեսանյութում։

Share This