Պայթել է նավթաքիմիական գործարան․ տարհանվում է 60 հազար մարդ

Երկրորդ պայթյունն է որոտացել TPC Group ընկերությանը պատկանող նավթաքիմիական գործարանում, որը գտնվում է ԱՄՆ Տեխաս նահանգի Ջեֆերսոն շրջանում։ Ինչպես հայտնում է 12 News-ը, իշխանությունները հայտարարել են բնակավայրերի պարտադիր տարհանում։
Առաջին պայթյունից հետո 1 կմ շառավղով գտնվող մարդկանց իշխանությունները հորդորեցին տարհանվել, իսկ այժմ արդեն տարհանումը դարձել է պարտադիր եւ ընդգրկելու է 6 կմ շառավիղը։ KFDM News-ն էլ հաղորդել է, որ տարհանման է ենթակա 60 հազար մարդ։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )