Պակիստանը փակել է իր սահմանը Իրանի հետ
Պակիստանը ժամանակավորապես փակել է տրանսպորտային հաղորդակցությունը Իրանի հետ՝ Տաֆտանեի անցագրային կետով, հաշվի առնելով Իրանում բռնկված կորոնավիրուսի համաճարակը։ Այս մասին հայտարարել է Բելուջիստանի տեղական կառավարության ՆԳ նախարար Միր Զիյաուլլան, Dawn-ի հետ զրույցի ընթացքում։ Նշենք, որ ներկայումս Իրանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 43 դեպք, ութ մահացությամբ։
