Չիտայում արջը գիշերը մտել է առևտրային բազայի տարածք
ՌԴ Չիտա քաղաքում իրավապահ մարմինները կրակել են գիշերն առևտրային բազաներից մեկի տարածք սողոսկած արջին, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ ներքին գործերի նախարարության շրջանային կառույցի հաղորդագրությանը:
«Առավոտյան ժամը 5-ի սահմաններում ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ Չիտայի Վոկզալնայա փողոցում գտնվող առևտրային բազա արջ է սողոսկել: Դեպքի վայր են մեկնել իրավապահ մարմինների աշխատակիցները: Արջի վրա կրակել են, քանի որ կենդանին վտանգ էր ներկայացնում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի ուշ դեպքի վայր են կանչվել անասնաբուժական ծառայության աշխատակիցները:
