Ում համար ինչ ծառայություն է մատուցում Նիկոլ Փաշինյանը
Գործադիրն այսօրվա նիստում հավանություն տվեց «ՀՀ կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 941-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» նախագծին, որով անհրաժեշտություն էր առաջացել այդ որոշման կարգավորումները համապատասխանեցնել ինչպես «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի կարգավորումներին, այնպես էլ գործնականում կատարված բարեփոխումներին: Նախագիծը մշակվել է արդարադատության նախարարության կողմից։ Այլ կերպ ասած՝ այս նախագծով ՀՀ քաղաքացիները կկարողանան առավել սեղմ ժամկետում կատարել անվան փոխում՝ դրա համար դիմելով ցանկացած ՔԿԱԳ մարմին։ Երբ ԱԺ ամբիոնում խոսք տրվեց տրանդգենդերին եւ բարձրացավ մեծ աղմուկ, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե վերջինս անվանափոխություն է կատարել ու նոր անձնագիր ստացել կնոջ անվամբ սակայն արական սեռի նշմամբ, նախկին իշխանությունների օրոք, այդ կերպ արդարացնելով իր թիմակիցներին։ Հիմա հարց է առաջանում, թե ում ինչ ծառայություն է մատուցում նա, նման կերպ պարզեցնելով անձի անվանափոխման հնարավորությունը արդեն կառավարական որոշմամբ հավանություն տալով համապատասխան օրենսդրական փաստաթղթում փոփոխություններ կատարելու նախագծին։
Конец переписки
Введите сообщение…
