«Ուկրաինացիները չեն ցանկանում իրենց պետությունն ունենալ». Ժիրինովսկի

Ռուսաստանի Դաշնության պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ ուկրաինացիները չեն ցանկանում իրենց պետությունն ունենալ: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Ժիրինովսկու թելեգրամյան ալիքի հայտարարությանը:

Իր գրառման մեջ Ժիրինովսկին ընթերցողների ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ Ուկրաինան անկախության 28 տարիների ընթացքում կորցրել է իր բնակչության գրեթե կեսը: Ընդ որում՝ Խորհրդային Միությունում Հայրենական մեծ պատերազմից հետո Ուկրաինայի բնակչության թիվը հասել էր մինչ պատերազմը գրանցված թվաքանակին: Այդ հանգամանքը Ժիրինովսկին բացատրում է նրանով, որ այն ժամանակ մարդիկ, չնայած բոլոր խնդիրներին, ցանկանում էին ապրել:

«Իրենք՝ ուկրաինացիները, Ուկրաինա ունենալ չեն ցանկանում»,- ասել է Ժիրինովսկին:

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարը կարծում է, որ այս մոտեցումն ունի ինչպես Ուկրաինայի քաղաքական էլիտան, այնպես էլ ժողովուրդը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )