ՈՒԹԱՄՅԱ ԱՐՔԱՅԱԶՆԻՆ ՍԿՍԵԼ ԵՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼ ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆԸ 

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը սկսել է նախապատրաստել իր ծոռանը՝ արքայազն Ուիլյամի եւ Քեյթ Միդլթոնի ութամյա որդուն՝ արքայազն Ջորջին արքայական պարտականությունների կատարմանը։

Հիշեցնենք, որ արքայազն Ջորջը գահաժառանգման հերթականության մեջ երկրորդն է հորից՝ արքայազն Ուիլյամից հետո։ Փոքրիկ արքայազնը սկսել է թագուհու հետ մասնակցել մասնավոր ընդունելություններին։ Նաեւ՝ թագուհին սկսել է շատ ժամանակ անցկացնել երեխայի հետ։

Ուշագրավ է այն, որ արքայազն Ուիլյամի նման նախապատրաստությունը սկսվել էր տասներեք տարեկանից։ Մամուլի հրապարակումների համաձայն, արքայազն Ջորջն ուրախ եւ անհոգ երեխա է, շատ է սիրում ֆուտբոլ, որսորդություն եւ միջատներ։ Երեխան արդեն սկսել է հասկանալ, որ իր հանդեպ՝ որպես ապագայում բրիտանական հնարավոր միապետի, արքայական ընտանիքում առանձնահատուկ վերաբերմունք կա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/fe58c2fe95793ee560766ad59363e34b

© 2008 – 2021 «Հրապարակ օրաթերթ»

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )