Ովքեր են ամենաթանկ վճարվող արդեն մահացած աստղերը
Համաշխարհային հռչակ ունեցող շատ աստղեր, թեեւ արդեն տարիներ ի վեր մեզ հետ չեն, սակայն շարունակում են ունենալ լայն պահանջարկ, ու այսպես ասած՝ մեծ գումարներ վաստակել՝ իրենց թողած ժառանգությամբ։ Եվ ահա, «Ֆորբսը» կազմել է այն աստղերի ցանկը, որոնք թեեւ արդեն մահացած են, սակայն շարունակում են մեծ գումարներ վաստակել։ Ցանկում է Ուիթնի Հյուսթոնը։ Նա մահացել է 2012 թվականին, իսկ գլխավորում է Մայքլ Ջեքսոնը, ով նույնիսկ «Լքելով Նեւերլենդը» ֆիլմի հետ կապված սկանդալից հետո շարունակում է առաջատարը լինել արդեն յոթ տարի շարունակ։ Միայն այս տարի նրա այսպես ասած եկամուտները կազմել են 60 միլիոն դոլար։ Երկրորդ տեղում Էլվիս Պրեսլին է 39 միլիոն դոլար եկամտով, իսկ եռյակը փակում է Չարլզ Շույցը 38 միլիոն դոլար եկամտով։ Ցանկում են նաեւ Բոբ Մարլին, Առնոլդ Պալմերը, Ջոն Լենոնը, Դոկդոր Սյուզը, Մերլին Մոնրոն, եւ այլք։
