ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի հրամանով` կադրային փոփոխություններ են տեղի ունեցել

 

Շիրակի մարզի ոստիկանությունում։ Շիրակի մարզային վարչության պետ Սեւան Քոչարյանը (լուսանկարում) տեղափոխվել է Կոտայքի մարզ. նա կգլխավորի այս մարզի վարչության պետի պաշտոնը։ Նշենք, որ Սեւան Քոչարյանը Շիրակի մարզում պաշտոնավարեց թավշյա հեղափոխությունից հետո։ Նա աչքի ընկավ իր հավասարակշռված եւ ոչ կոնֆլիկտային բնավորությամբ, նաեւ կատարողական բարձր ցուցանիշ է ապահովել։ Գյումրու ոստիկանության Մուշի բաժնի պետ Խորեն Բարխոյանը եւս տեղափոխվել է Կոտայքի մարզ, ինչպես մեզ փոխանցեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից նա նշանակվել է Աբովյանի ոստիկանապետ։ Հիշեցնենք, որ Խորեն Բարխոյանը վերջերս Գյումրիում մասնակից էր դարձել Շեկո մականունով գործարարի՝ Գարիկ Ուզունյանի արագ սննդի կետում հայհոյանքներ հնչեցնելու միջադեպին: Նրա գործը ՀՔԾ-ում է։ Նրա փոխարեն Մուշ բաժնի պետ է նշանակվել Ախուրյանի բաժնի պետ Արամ Ղարիբյանը։ ՀՀ նոր ոստիկանապետը թոշակի է ճանապարհել Ամասիայի ոստիկանապետ Մխիթար Վարդանյանին եւ Աշոցքի ոստիկանապետ Վարազդատ Աբաջյանին։ Ամասիայի բաժնի պետ է նշանակվել Արթուր Բդոյանը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )