Ոստիկանությունը բացահայտել է ավելի քան 40 տարի առաջ կատարված առեղծվածային սպանությունը

Հարավային Կալիֆոռնիայում 70-ամյա տղամարդը ձերբակալվել է 1983 թվականին կատարված սպանության գործով, հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը։

Ստիկանության տվյալներով Հանթինգթոն Բիչից Մայքլ Լարի Մանաթը ձերբակալվել է 1983 թվականի դեկտեմբերի 13-ին Նյուպորտ Բիչում սպանված Ռոնալդ Գասկիի սպանության գործով:

Նյուպորտ Բիչի ոստիկանությունը հայտարարել է, որ երբ քննիչները սպանության պահին Գասկիի տանը հարցումներ են արել և հանցանշաններ են հավաքել, նրանք չեն կարողացել մեղադրանք առաջադրել կասկածյալին, ինչի արդյունքում գործը փակվել է:

Ոստիկանությունը հայտնել է, որ գործը վերաբացվել է վերջին մի քանի տարիներին, և նրանք կարողացել են նույնականացնել Մանաթին իբրև կասկածյալ: Անհասկանալի է, թե ինչպես է ոստիկանությունը հանգել այն եզրակացությանը, որ կասկածյալը Մանաթն է: Անհայտ է նաև շարժառիթը։ Ոստիկանությունը հայտնել է, որ Մանաթը 1 միլիոն դոլար գրավի դիմաց ազատ է արձակվել:

Նախկին ընկերուհին շինարարության բանվոր ընկերոջը, որը մահվան պահին 36 տարեկան էր, սպանված է գտել աշխատանքի չներկայանալուց հետո, հաղորդում է The Orange County Register-ը՝ վկայակոչելով 1983 թվականի Daily Pilot պարբերականի տեղեկությունը:

Նրա գլխին ու դեմքին հարվածել էին բութ առարկայով։

Ըստ Daily Pilot-ի հոդվածի՝ Գասկին «անվտանգության բարձր զգացումով մարդ էր» և փորձում էր ամրացնել իր տունը:

Նրա դուռը բաց են գտել, ինչը հարևանների կարծիքով անսովոր էր:

Այն ժամանակ ոստիկանությունը բացառել էր կողոպուտը որպես դրդապատճառ, քանի որ Գասկիի տնից գողություն չէր արվել:

Share This