Ոստիկաններն իրականացրել են թաց սիգ տեսակի ձկան ապօրինի վաճառքի կանխարգելման աշխատանքներ

Արաբկիր վարչական շրջանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է.

«Սևանա լճում 2023թ. նոյեմբերի 25-ից մինչև 2024թ. հունվարի 24-ը  սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող միջոցառումների շրջանակներում Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի բաժնի, Ոստիկանության Արաբկիրի բաժնի և պարեկային ծառայության աշխատակիցները սույն թվականի դեկտեմբերի 17-ին համատեղ իրականացրել են թաց սիգ տեսակի ձկան ապօրինի վաճառքի, ինչպես նաև բացօթյա ապօրինի առևտրի դեմ կանխարգելման աշխատանքներ»:

Share This