Ոստիկանները բերման են ենթարկել ու բռնություն կիրառել Աբրահամ Գասպարյանի նկատմամբ․ Բագրատ Սրբազան
Ոստիկանները բերման են ենթարկել ու բռնություն կիրառել Genesis Armenia ուղեղային կենտրոնի հիմնադիր, լրագրող Աբրահամ Գասպարյանի նկատմամբ։ Այս մասին ԱԺ-ի դիմաց հայտարարեց շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։
Սոցիալական ցանցերում Աբրահամ Գասպարյանի լուսանկարն է հրապարկվել բերման ենթարկվելուց հետո։ Լուսանկարում երևում է, որ լրագրողի դեմքն ամբողջությամբ արյան մեջ Է։
նշենք, որ ոստիկաններն առգրավել են նաև նրա հեռախոսը։
