«Ոսկեգույն» դիմակ. մաշկը երիտասարդացնելու և կնճիռներից ազատվելու լավագույն միջոցը

Տարիքի հետ մարդու մաշկը կորցնում է իր թարմությունն ու առաձգականությունը, ինչի հետևանքով պատվում է կնճիռներով, խամրում է և ի հայտ են գալիս տարատեսակ պիգմենտային հետքեր: Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է ճիշտ խնամել մաշկն ու ժամանակին միջոցներ ձեռնարկել:

Մաշկը սնուցող, երիտասարդացնող ու կնճիռներից ազատող լավագույն միջոցներից մեկն է «ոսկեգույն» դիմակը, որն իր յուրահատուկ բաղադրության շնորհիվ թույլ է տալիս կարճ ժամանակահատվածում զգալիորեն թարմացնել մաշկը: Այս դիմակի հիմնական բաղադրիչնորից մեկը քրքումն է, որն օժտված է հզոր հակաբակտերիալ ու հակաբորբոքային հատկություններով, ինչի շնորհիվ շատ օգտակար է անգամ խնդրահարույց մաշկ ունեցողների համար:

Դիմակ համար անհրաժեշտ բաղադրիչներն են.

  • ½ ճաշի գդալ քրքում,
  • 1 ճաշի գդալ կերակրի սոդա,
  • մի քանի կաթիլ կիտրոնի հյութ:

Պատրաստման եղանակը.

Դիմակը պատրաստելու համար հարկավոր է պարզապես խառնել բոլոր բաղադրիչները մինչև ստացվի համասեռ մածուցիկ զանգված: Զգայուն մաշկի դեպքում կարելի է կիտրոնի հյութի փոխարեն տոնիկ կամ մաքուր ջուր օգտագործել:

Օգտագործման եղանակը.

Դիմակն անհրաժեշտ է քսել մաքուր մաշկին, թողնել 15 րոպե, այնուհետև լվացվել սառը ջրով: Այն հատկապես օգտակար է աչքերի տակ առաջացած կնճիռներից ու մուգ հետքերից ազատվելու համար, ուստի կարելի է կիրառել միայն այս հատվածների համար:

Դիմակն օգտագործելուց հետո մաշկը կարող է մի փոքր կարմրել, սակայն որոշ ժամանակ անց կարմրությունը կանհետանա: Այնուամենայնիվ այրոցի ու տհաճ զգացողությունների դեպքում անհրաժեշտ է անհապաղ լվացվել ու հեռացնել դիմակը:

Share This