Ողբերգական Դեպք Գյումրիում. Երևան-Գյումրի Ճեպընթացի Մեքենավարը Վրաերթի Է Ենթարկել Հետիոտնին

Երևան-Գյումրի ճեպընթացի մեքենավարը գնացքով Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում վրաերթի է ենթարկել հետիոտնի: Վերջինը, ով Գյումրի քաղաքի բնակիչ, 68-ամյա Սուսաննա Խաչատրյանն էր, տեղում մահացել է,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը: Տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մեքենավարի ի ինքնությունը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )