Շուշիի ազատագրության օր. հարգանքի տուրք Շիրակի պանթեոնում

1992 թ. մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը հայոց նորագույն պատմության մեջ գրանցվեց ամենակարևոր հաղթանակներից մեկը՝ Շուշիի ազատագրությունը։ Այս իրադարձությունը ոչ միայն ռազմավարական նշանակություն ուներ, այլև դարձավ վերածնվող ինքնության, պայքարի և հաղթանակի հավատքի խորհրդանիշ։ Այսօր Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ավետիս Առաքելյանը համայնքապետարանի բաժինների ղեկավարների, աշխատակիցների հետ այցելեց Շիրակ պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հերոսների հիշատակին, ովքեր իրենց կյանքը զոհեցին հայրենիքի ազատության համար։ Հերոսների շիրիմների մոտ խնկարկմամբ ու ծաղիկներով ընդգծվեց խոր հարգանքը։ Այս օրը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ մեր հերոսների սխրանքը մեր ազգի անմար հպարտությունն է, իսկ նրանց հիշատակը՝ սրբություն, որը շարունակում է ապրեցնել մեր հավատը՝ արդարության, արժանապատվության և ազատության գաղափարի հանդեպ։

Share This