Շոգին այնքան էլ ցանկալի չէ սառույցով շատ ըմպելիքներից օգտվել

Որպեսզի կարողանաք պատկերացում կազմել, թե ինչ է տեղի ունենում օրգանիզմի հետ սառույցով ըմպելիքներ խմելու ժամանակ, պատկերացրեք թե ինչ տեղի կունենա մարդու մաշկի ու մարմնի  հետ, եթե մարդը որոշի սուզվել  լեռնային սառը լճի    խորքերը: Ինչպես գիտենք, տաք ջրի ազդեցության ներքո մարդու մաշկի ծակոտկեները բացվում են ու մաշկը դառնում է փափուկ ու մի փոքր  փխրուն:

Ձեզ ենք ներկայացնում մի քանի պատճառներ,  թե ինչու է անհրաժեշտ  հրաժարվել  օգտագործել թարմացնող  սառույցով ըմպելիքներ:

Սառը հեղուկը վայրկենապես նեղացնում է  մարսողական համակարգում արյունատար անոթները: Դա հանգեցնում է ջրազրկման ու  ոչ  լիարժեք  ֆունկցոնալության:

Օրգանիզմին անհրաժեշտ է լինում է ավելի շատ էներգիա, որպեսզի կարգավորի ներքին ջերմաստիճանը: Սառույցով ջուր օգտագործելու ժամանակ մարսողական տրակտում առաջանում է էներգիայի պակաս, որի հետևանքով այն չի  կարողանում մարսել սնունդն ու  վերջինիցս ստանալ օգտակար նյութեր:

Սնունդ ընդունելուց հետո 1 բաժակ  սառ ջրի օգտագործման արդյունքում  օրգանիզմը սկսում է արտադրել ավելորդ քանակությամբ լորձ: Եվ որպես կանոն, մարդու իմունային համակարգը դադարում է կատարել իր սովորական ֆունկցիան:

 

 

 

Share This