Մասնագետներն առանձնացրել են հայր դառնալու ամենից օպտիմալ տարիքը

Գիտնականները  ուսումնասիրել են երեխաների առողջությունն ու հայրերի տարիքը, երբ երեխան բողմնավորվել է: Համաձայն ստացված տվյալների, երեխաները, ում հայրերը նրանց բեղմնավորել են ուշ տարիքում, այսինքն երբ նրանք  40 տարեկանից մեծ են եղել,  6 անգամ ավելի շատ են  տառապել աուտիզմով, համեմատած այն երեխաների, ում հայրերը ավելի փոքր են եղել:

Նաև պարզվել է, որ հոր տարիքը փոխկապակցված է  սերունդի մոտ շիզոֆրենիայի  բարձր մակարդակի ու բնածին դեֆեկտների հետ:

Հոր հոգեէմոցիոնալ  խախտումներն ու սթրեսը կապված են երեխաների մոտ վարքագծային պահվածքի դեֆեկտների հետ:

 

Իսկ ապագա հայրիկի կողմից ալկոհոլի օգտագործումը հանգեցնում է  նորածնի մոտ քաշի իջեցման: Մասնագետները նշել են նաև, որ նկատվել է երեխաների մոտ ընդհանուր ուղեղի չափերի  նվազում ու  կոնգիտիվ գործառույթների խանգարում, անգամ այն դեպքում, եթե մայրն առհասարակ չի օգտագործել ալկոհոլային ըմպելիքներ:

Հետազոտողները հայտարարել են,  որ պտղի ալկոհոլային սինդրոմի ախտորոշումով երեխաների 75 % -ը  ուժեղ սեռի ներկայացուցիչների կողմից բեղմնավորվել են  ալկոհոլի ազդեցության տակ:

Պարզվել  է նաև, որ հոր  ճարպակալումը կապված է երեխայի  մոտ ճարպակալման, նյութափոխանակության խանգարման, ուղեղի քաղցկեղի զարգացման  ռիսկի հետ:
Եվ հակառակը, խելամիտ, առողջ սնունդը համեմատաբար երիտասարդ տարիքում (մինչև 40 տարեկան) կապ ունի երեխաների ու թոռների մոտ սրտանոթային պատճառներով մահվան ռիսկի նվազման հետ։

Գոյություն ունի նաև ևս մեկ բավականին լուրջ  փաստարկ:  Արտամարմնային բեղմնավորման  գնացող տղամարդու միջին տարիքը 41 է: Իսկ այն տղամարդկանց միջին տարիքը, ովքեր այդ ճանապարհով չեն կարողացել դառնալ հայր՝ կազմել է 45-ը: 41 տարեկանում հայր դառնալու հնարավորությունները կազմում են 60%, իսկ 45 տարեկանում այն իջնում է մինչև 35%-ի:

 

Ավելի վաղ, Ցյուրիխի համալսարանի գիտնականները որոշել էին   կնոջ համար հղիանալու օպտիմալ տարիքը: Ըստ նրանց երեխա ունենալու ամենալավ տարիքը 25- 35 տարեկանն է, ծայրահեղ դեպքում մինչև 40-ը: Մասնագետները բացատրել են, որ 25 տարեկանում, կանանց մոտ, ի տարբերություն տղամարդկանց, ձևավորվում է լայն կոնքեր: Գիտնականները կարծում են, որ դա կապված է բնության ու հորմոնների հետ, ինչը վկայում է որ երեխա ունենալու ժամանակն է:

 

Մոտավորապես 30 տարեկանից սկսած, կոնքերի լայնացումը լիովին դադարում է: Իսկ 40- 45 տարեկանում ոսկորները նորից սկսում են փոփոխվել և դառնում են ավելի տղամարդկանց ոսկորներին նման, այսինքն աստիճանաբար փոքրանում են  ծննդաբերական  ուղղիները:

 

 

 

Share This