Շնաձուկը կծել է դայվերին՝ պոկելով նրա թեւը
Մեքսիկայի ափերի մոտ շնաձուկը հարձակվել է ամերիկացի դայվերի վրա, պոկելով նրա թեւը։ Այս մասին հայտնում է Fox News-ը։ Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ քսաներեքամյա դայվերը սուզվել է Մագդալենայի նեղուցում՝ Հարավային Ստորին Կալիֆորնիա մեքսիկական նահանգում։ Գիշատիչ ձուկը մոտեցել է նրան ու հոշոտել թեւը՝ պոկելով թեւի մի մասը։ Դայվերը կարողացել է դուրս պրծնել շնաձկան երախից ու փրկվել։ Նրա հաղորդած ահազանգի վրա, ժամանել են ռազմական ծովայինները եւ հասցրել երիտասարդ դայվերին հիվանդանոց։
