Շիրակի մարզի կփակվեն 48 դպրոցներ, որոնց թվում կան սահմանամերձ գյուղի դպրոցներ
Կրթության որակի բարելավման անվան տակ՝ կառավարության կողմից մինչև 2026 թվականը Շիրակի մարզում 48 դպրոց կփակվի։ Դրանց ցանկում են նաև սահմանամերձ գյուղերի դպրոցները։ Սահմանամերձ գյուղերի բնակիչները Ambion.News-ի հետ զրույցում ասում են, որ պետությունը կրթության որակի բարելավման, օպտիմալացման տակ անվան տակ դատարկում են գյուղերը։ «Մեր երկրի վարչապետը երևի քամակով է մտածում, չգիտես էդ մարդն ինչ է անում, կամ ինչ է ուզում։ Դպրոց փակելը հանցագործություն է»,-ասում է սահմանամերձ Աղին գյուղի բնակիչը։ Նշենք, որ ԿԳՄՍՆ որոշման համաձայն՝ բարձր որակի կրթություն ապահովելու համար նախատեսում են միավորել 100-ից պակաս աշակերտ ունեցող դպրոցները: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել Հայաստանի ամբողջ տարածքում՝ 232 դպրոցների միավորմամբ: Դրանք առավելապես վերաբերում է սահմանապահ գյուղերին: Շիրակի մարզում այդպիսի դպրոցների թիվը 48 է: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2025-2026 թվականներին: Հիշեցենք, որ Շիրակի մարզի Լեռնուտ, Գետք, Մեղրաշատ, Ողջի, Տուֆաշեն, Աղին և այլ գյուղերի դպրոցները կփակվեն
