Նյու Յորքի ոստիկանությունը հերքում է, որ պապարացիները հետապնդել են արքայազն Հարիին եւ Մեգան Մարքլին

Նյու Յորքի ոստիկանությունը չի աջակցել արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի ներկայացուցչի հայտարարությունը, թե պապարացիները երկու ժամ հետապնդել են իրենց։ Այս մասին հայտնում է The New York Post-ը։

Նյու Յորքի ոստիկանական բաժանմունքի աղբյուրների համաձայն՝ «պոչն» իսկապես մոտ մեկ ժամ եղել է զույգի թիկունքում, սակայն այն շարժվել է ոստիկանների ուղեկցությամբ։

Մի բարձրաստիճան աղբյուր հրապարակմանը հայտնել է, որ ոստիկանությունը «911-ը բախումների մասին հաղորդումներ» չի ստացել՝ կապված Սասեքսի դուքսերի ճամփորդության հետ։ Մեկ այլ աղբյուր ասում է, որ պապարացիները մեքենայով անցել են երկու ոստիկանների կողքով այն բանից հետո, երբ արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը լքել են «Զիգֆիլդը» երեկոյան ժամը 21:50-ի սահմաններում:

«Միայն մեկ մեքենա կար. [Հետապնդումը] հաստատ երկու ժամ չի տեւել»,- հայտնել է հրապարակման աղբյուրը։

Աղբյուրները նաեւ պատմել են, որ արքայազն Հարրիին եւ Մեգան Մարքլին ուղեկցել են անձնական անվտանգության մեքենան ու Նյու Յորքի ոստիկանության մեքենան:

Share This