Աչքդ լույս Հայ ժողովուրդ Նիկոլ Փաշինյանի համար նոր ինքնաթիռ են գնելու

Նիկոլ Փաշինյանի համար հնարավոր է նոր ինքնաթիռ գնեն։ Դե եղածը հին է, լավը չէ, դրանով Սերժ Սարգսյանն էլ է ճամփորդել, հետո դրանով շուրջերկրյա ճամփորդություններ անել հնարավոր չէ։ Այ, եթե նորն առնեն, մի քանի հարյուր միլիոն դոլարով, ասենք՝ արաբական շեյխերի ինքնաթիռների նման, ոսկեզօծ զուգարաններով, ուրիշ բան, դա արդեն կլինի հարիր զոմբիստանի սրտի թոքի ու երիկամների սիրելի վարչապետին։ Դրանով ինքն ու Աննան կնստեն ու «հայդե» կթռնեն աշխարհի մի ծայրից մյուսը, էնքան, որ նույնիսկ Հրանուշ Հակոբյանն էլ կրկին նախարար դառնա, չկարողանա տուն բերել։ Բայց օդանավը լավ չէ, կարելի է միանգամից տեիզերանավ գնել ու սկսել միջմոլորակային անիմաստ ու աննպատակ, աննյութ ու անբովանդակ թիռչքներ իրականացնել։ Ասենք՝ Երեւանից դեպի Մարս, հետո՝ Լուսին, հետո Պլուտոն ու Նեպտուն, կանգառը՝ Վեներայում՝ «կուկուռուզ» ուտելու համար, թե չէ մեր էս ծեր մոլորակը տիեզերացունց հեղափոխական ամուսնական զույգի համար արդեն փոքր էլ գալիս։ Կարելի է հայկական հեղափոխության գաղափարները տանել նույնիսկ մյուս գալակտիկաներ, դուրս հանել Արեգակնային համակարգից, տարածել ողջ տիեզերքում, որ իմանան, թե ինչպես մի սովորական լրագրող կարողացավ քթից բռնած պտտացնել վեց հազար տարվա պատմություն ունեցող մի հինավուրց ժողովրդի։ Թե չէ, բա մերժվածի ինքնաթիռ նստելը հո պատվաբեր չէ։ Դա էլ կարելի է տալ թավշիկներին, թող դրանով գնան փարթիների, որ բան ասող չլինի։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )