ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն Արևմուտքին կոչ է արել գիտակցել Չինաստանի աճող հզորությունը

Եվրոպան և ԱՄՆ-ն պետք է համատեղ գնահատեն ռազմական, տնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում Չինաստանի դիրքերի ամրապնդման հետևանքները։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Եվրոպան և Հյուսիսային Ամերիկան պետք է միասին աշխատեն, որպեսզի հասկանան և արձագանքեն երկրառազմավարական լանդշաֆտի փոփոխությանը։ Դա ներառում է Չինաստանի վերելքը և տեխնոլոգիական փոփոխությունների ցնցող տեմպերը։ Չինաստանը շուտով կունենա աշխարհում ամենամեծ տնտեսությունը։ Այն արդեն ունի երկրորդ ամենամեծ պաշտպանական բյուջեն։ Այն հսկայական միջոցներ է ներդնում նոր հնարավորություններում»,- հայտարարել է Ստոլտենբերգը՝ ելույթ ունենալով գերմանական հետազոտական կենտրոնում։

Նա, մասնավորապես, նշել է, որ Չինաստանը վերջին հինգ տարում իր նավատորմը համալրել է 80 միավոր նավերով և սուզանավերով, ինչը հավասարազոր է Բրիտանական թագավորական նավատորմին։ Բացի այդ, Չինաստանը վերջերս ցուցադրել է գերձայնային թևավոր հրթիռ և հականավային հրթիռներ։

Ստոլտենբերգը խոստովանել է նաև, որ Չինաստանը դառնում է համաշխարհային առաջնորդներից մեկը նորագույն տեխնոլոգիաների ոլորտում։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )