Մոսկվան կաջակցի Նապոլեոնի զինակցի մնացորդները Փարիզ տեղափոխելու գործում
Կրեմլում պատրաստ են ամեն կերպ աջակցել Նապոլեոն Բոնապարտի զինակից գեներալ Գյուդենի մնացորդները Փարիզ տեղափոխելուն: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է iz.ru-ն:
Գեներալ Գյուդենի մնացորդները հայտնաբերվել են Սմոլենսկի մոտակայքում:
<<Մենք տեղյակ ենք այդ մասին, տեղի են ունեցել համատեղ պեղումներ, և թեստերը հաստատել են, որ դա գեներալն է>>,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Պեսկովի խոսքով, եթե Փարիզը հայտնի իր մտադրության մասին, Մոսկվան կաջակցի մնացորդների տեղափոխությանը Ֆրանսիա:
Հուլիսին Սմոլենսկի թագավորական ամրոցում պեղումների ժամանակ հայտնաբերվել էին մարդկային մնացորդներ, որոնք կարող են պատկանել ֆրանսիացի գեներալ Գյուդենին, որը եղել է Նապոլեոն Բոնապարտ կայսեր մերձավոր զինակիցը: Գյուդենի անունը երկու անգամ հիշատակվում է Փարիզի Հաղթական կամարի վրա:
Գեներալի հետնորդը եկել է Ռուսաստան, որպեսզի հնարավոր լինի պարզել մնացորդների պատկանելիության հարցը:
