Յակուտիայում -52 աստիճան է
Ռուսաստանի Սահա-Յակուտիայի ինքնավար հանրապետության Վերխոյանսկ քաղաքում սնդիկի սյունն իջել է մինչեւ -52 աստիճան, ըստ Ցելսիուսի սանդղակի։
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, ինքնավար հանրապետության մի շարք բնակավայրերում ջերմաստիճանը -45 աստիճան է։ Դպրոցներում դադարեցվել է դասապրոցեսը եղանակային պայմանների պատճառով։
