Մոսկվայի երկնքում լարված գիշեր․ տասնյակ անօդաչուներ են խոցվել
Այսօր առավոտյան ԱԹՍ–ների զանգվածային հարձակում է տեղի ունեցել Մոսկվայի ուղղությամբ:
Այսօր առավոտյան ՌԴ մայրաքաղաքին մոտենալիս խոցված անօդաչու թռչող սարքերի թիվը հասել է 60-ի, հայտնում է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերը 172 ուկրաինական ԱԹՍ են ոչնչացրել, որոնցից 20-ը խփվել են Մոսկվային մոտենալիս:
