Մոսկվայից մինչև Իրկուտսկ՝ 199 օրում․ Պավել Շաբալինն ու Թամարա Պողոսյանը ոտքով հաղթահարել են 5444 կմ

Պավել Շաբալինն ու նրա կինը՝ Թամարա Պողոսյանը, շարունակում են իրենց աննախադեպ քայլարշավը՝ Մոսկվայից դեպի Վլադիվոստոկ։

Ամուսինները ճանապարհը սկսել են հունվարի 19-ին՝ Մոսկվայի Կարմիր հրապարակից։ 199 օրվա ընթացքում նրանք ոտքով հաղթահարել են 5444 կիլոմետր և արդեն հասել Իրկուտսկի մարզի սահմանին։ Այս մասին հայտնում է «ԿՊ»-ն։

Նրանց վերջնական նպատակակետը Վլադիվոստոկն է։ Մինչև այնտեղ հասնելը զույգին դեռևս մնում է անցնել շուրջ 4169 կիլոմետր։

Պավելն ու Թամարան ճանապարհին հրաժարվել են տրանսպորտից և երթուղու ամբողջ հատվածը հաղթահարել են բացառապես ոտքով։ Ճանապարհը, սակայն, նրանք միայնակ չեն անցնում․ տարբեր բնակավայրերում տեղի բնակիչները աջակցում են զույգին՝ տրամադրելով սնունդ, ջուր և գիշերելու հնարավորություն։

Այսպիսով, Մոսկվայից մեկնարկած երկար ճանապարհի արդեն ավելի քան կեսը հաղթահարված է, իսկ զույգը շարունակում է շարժվել դեպի Ռուսաստանի ամենաարևելյան խոշոր քաղաքներից մեկը՝ Վլադիվոստոկ։

Ամբիոն Նյուզ

Share This