Մշտապես աչքի եք ընկել բացառապես իշխանահաճո որոշումներ կայացնելու վարքագծով. Սամվել Կարապետյանը ՔԿՀ-ից դիմել է դատավոր Արմեն Դանիելյանին

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանն «Արմավիր» ՔԿՀ-ից նամակով դիմել է դատավոր Արմեն Դանիելյանին, որին մակագրվել էր իր կալանքի դեմ վերաքննիչ բողոքը։

 

Կարապետյանը նամակում նշել է, որ դատավորը մշտապես աչքի է ընկել բացառապես իշխանահաճո որոշումներ կայացնելու վարքագծով։

 

«Գտնում եմ, որ պաշտպանիս՝ Արմեն Ֆերոյանի ներկայացրած հատուկ վերանայման բողոքի քննության ելքը Ձեր նախագահությամբ ի սկզբանե կանխատեսելի է, ուստի նրա բողոքը հետ եմ վեցնում»,- նամակում նշել է Կարապետյանը։

Share This