Իշխանության կամայականությունների և ընտրովի արդարադատության հետևանքով բազմաթիվ խնդիրներ են առաջացել․ Աբրահամյան
Մի քանի օր առաջ անազատության մեջ գտնվող գործարար Սամվել Կարապետյանը փաստաբանների միջոցով գրառում էր արել, որով անդրադարձել էր դատաիրավական համակարգին, քրեակատարողական հիմնարկում կալանավորված անձանց, դատապարտյալների նկատմամբ մոտեցումներին:
Իհարկե կարևոր եմ համարում այն հանգամանքը, գործարարը միջոցներ է հատկացնելու քրեակատարողական հիմնարկներում հայտնված անձանց իրավունքների պաշտպանությանը, որովհետև իշխանության կամայականությունների և ընտրովի արդարադատության հետևանքով այս իշխանության օրոք բազմաթիվ խնդիրներ են արձանագրվել:
Սակայն մեկ այլ կարևոր խնդիր էլ կա, որ կալանավայրերում և այնտեղ հարազատներ ունեցող մարդկանցից լսում եմ:
7 տարի է` համաներում չի եղել, քրեակատարողական հիմնարկներն էլ խիստ ծանրաբեռնված են: Կան հոդվածներ, որոնց նկատմամբ կարելի էր համաներում կիրառել և´ այդ մարդկանց կյանքի բնականոն հուն վերադարձնելու, և´ բանտային ծանրաբեռնվածությունը թուլացնելու
համար:
