ՄԻՊ-ը 15 տարեկան է

Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի 15-ամյակի կապակցությամբ այսօր մեծ միջոցառում է նախատեսված Ազգային ժողովում։ Հրավիրված են ինչպես ՀՀ վարչապետը, ԱԺ նախագահը, նախկին բոլոր օմբուդսմենները, ոլորտի աշխատակիցներ, այնպես էլ օտարերկրյա գործընկերներ։ Մեզ ասացին, որ միջոցառումն աննախադեպ է լինելու հրավիրյալների թվով․ ավելի քան 200 երկրների իր գործընկերներին, եւ ոչ միայն ՄԻՊ, Արման Թաթոյանը հրավեր է ուղարկել։ Հիշեցնենք, որ Հայաստանի առաջին ՄԻՊ-ը Լարիսա Ալավերդյանն էր, պաշտոնավարել է երկու տարի՝ 2004-2006թթ․։
Նրան հաջորդել է Արմեն Հարությունյանը, ով այժմ Ստրասբուրգում է աշխատում։ Նա ավելի երկար է պաշտոնավարել՝ 2006-2011թթ․։ Նրանից հետո եղել է Կարեն Անդրեասյանը՝ 2011-2016 թթ․։ Իսկ 2016-ից ցայսօր օմբուդսմենի պաշտոնը զբաղեցնում է Արման Թաթոյանը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )