ՄԻՊ-ը Կապան համայնքի ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր է ստացել
Արձանագրված են Սյունիքի մարզի Կապան համայնքում տեղի ունեցող ՏԻՄ ընտրությունների հետ կապված ինչպես Պաշտպանին հասցեագրված, այնպես էլ հրապարակային ահազանգեր: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը:
«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, ընտրական իրավունքի պաշտպանության սահմանադրական իր կարգավիճակին համապատասխան, իրականացնում է ՀՀ-ում տեղի ունեցող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դիտարկում:
