Միլիոնավոր ռուբլի չվճարված հարկեր․ Վալենտին Յուդաշկինի նորաձեւության տան հաշիվներն արգելանքի տակ են հայտնվել
ՌԴ Դաշնային հարկային ծառայությունն արգելանք է դրել Վալենտին Յուդաշկինի նորաձեւության տան հաշիվների վրա։ Դա տեղի է ունեցել հայտնի կուտյուրեի մահից 13 օր անց։
Վալենտին Յուդաշկինը մահացել է մայիսի 2-ին՝ քաղցկեղի դեմ ծանր պայքարից հետո։ Իսկ այսօր հայտնի դարձավ, որ դիզայների նորաձեւության տունը լուրջ խնդիրներ է ունեցել հարկերի հետ կապված։
Դիզայների այրին՝ Մարինան, նշված է որպես նորաձեւության տան գործադիր տնօրեն: Վերջին 11 տարիներին կուտյուրեի դուստրը՝ Գալինան, հանդիսանում է Valentin Yudashkin նորաձեւության տան ստեղծագործական տնօրենը։ Հոր հիվանդության հետ կապված՝ նա սկսել է ղեկավարել արտադրությունը, բիզնեսը, վերահսկել ստեղծագործական գործընթացը, կտորների գնումները։ Յուդաշկինի մահից երկու ամիս առաջ նրա դուստրն ասել է. «Այժմ ես լիովին զբաղվում եմ ապրանքանիշով։ Հիմա հայրիկը նման քարտ բլանշ է տվել՝ «արա այն, ինչ ուզում ես»… Բայց ես առանց նրա չեմ կարող շատ լուրջ որոշումներ կայացնել, ես պետք է խորհրդակցեմ…»:
Կուտյուրիեի մահից հետո Գալինան ստիպված է ամեն ինչ ինքնուրույն որոշել։ Իրավիճակը բարդանում է նրանով, որ Վալենտին Աբրամովիչի 32-ամյա դուստրն ապրում է Դուբայում, որտեղ նրա ամուսինը բիզնես ունի։ Նա պնդում է, որ հնարավոր չէ հաշվարկել Նորաձեւության տան ամսական եկամուտը։ Ըստ նրա՝ «գերազանց ամիս էր, մի փոքր ավելի վատ ամիս էր»։ Նա նշել է, որ հագուստը թանկ է, ուստի վաճառքը կանխատեսել չի կարելի, ինչպես մաս-մարկետում է։
