Մերգելյան ինստիտուտում տանիքը փլուզվել է․ կա հոսպիտալացված

Հունիսի 24-ին Երևանի «Մերգելյանի» անվան ինստիտուտում արտակարգ դեպք է գրանցվել։ Ժամը 15:45-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժինը տեղեկություն է ստացել, որ շտապօգնությունը Հակոբ Հակոբյան փողոցի 3 հասցեից «պոլիտրավմա» ախտորոշմամբ քաղաքացու է տեղափոխել «Երևան» բժշկական կենտրոն, հաղորդում է Shamshyan.com-ը։

Հիվանդանոցում պարզվել է, որ վիրավորը Երևանի բնակիչ 47-ամյա Արթուր Մ.-ն է։ Ոստիկանները պարզել են, որ ինստիտուտի տանիքում տարածքի ուսումնասիրման ժամանակ տանիքը փլուզվել է, և նա վայր է ընկել։

Դեպքի փաստով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի համապատասխան բաժնին։ Կայքի տեղեկություններով՝ Արթուր Մ.-ն աշխատում է «Գեոկոսմոս» ՓԲԸ-ում՝ որպես գեոդեզիայի բաժանմունքի վարիչ։

Share This