Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
ՎԵՐԱՑՎԵԼ Է ՄԵՂՐԱՇԱՏՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Հյուսիսի պանիր» գյուղատնտեսական կոոպերատիվին պատկանող կաթնամթերքի արտադրամասի (Շիրակի մարզ, գյուղ Մեղրաշատ) արտադրական գործունեության կասեցումը:
Կրկնակի ստուգմամբ արձանագրվել է, որ այստեղ նախկինում հայտնաբերված խախտումները վերացվել են:
