Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է.

«Այս պահից սկիզբ է դրվում  «Արդարություն և վերադարձ» հայ ազգային և մշակութային արժեքների պահպանման ՀԿ-ի կողմից մշակված «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագրի մեկնարկին:

Ծրագրով նախատեսվում է` Հայաստանի 10 մարզերում հանդիպումների շարք մեր հայրենակիցների հետ, որոնց հետ քննարկելու ենք մեր բոլորի ներկայի և ապագայի վերաբերյալ անհանգստացնող հարցերը, փորձելու ենք ստանալ սպառիչ պատասխաններ և ճանապարհային քարտեզ:

Ծրագրի սկիզբը տրվում է Սյունիքի մարզի՝ Կապան քաղաքից։ Հանդիպում ենք մարտի 30-ին, ժամը՝ 15:30:

Մասնակցելու ու որոշիչ ձայնը լսելի դարձնելու համար կարող եք ուղարկել ձեր հայտը մեր ՀԿ-ի ֆեյսբուքյան էջին»։

Share This