Մարտուն Գրիգորյանի գործով առաջին նիստը․ մեղադրողը պահանջում է 3 ամսով երկարաձգել կալանքը
Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Լևոն Պետրոսյանի նախագահությամբ մեկնարկեց ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի գործով առաջին դատական նիստը:
Հանրային մեղադրողը պահանջեց, որպեսզի Մարտուն Գրիգորյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը երկարաձգվի երեք ամսով:
Մարտուն Գրիգորյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը դատարանին առաջարկեց կիրառել ավելի մեղմ խափանման միջոցներ՝ նշելով, որ Մարտուն Գրիգորյանը կկարողանա վճարել մինչև հինգ միլիոն դրամ գրավ:
