Մարդկանց շանտաժով ստիպում են ստորագրել ԵՄ-ին անդամակցելու օգտին

AmbionNews-ը հայտնել էր, որ արդեն մի քանի օր է Գյումրիի քաղաքապետարանում ստորագրահավաք է իրականացվում ԵՄ-ին անդամակցության համար։ Անհրաժեշտ է 50.000 ստորագրություն։

Մեր խմբագրություն բողոքներ ենք ստանում, որ մարդկանց առջեւ պայմաններ են դնում։
AmbionNews-ին դիմաց գյումրեցի կինը պատմում է, որ անձնագրի հետ խնդիր է առաջացել, ասել են, որ խնդիրը կլուծվի, եթե ԵՄ անդամակցության համար ստորագրի։
Մեզ հետ զրույցում քաղաքացին չցանկացավ ներկայանալ, որովհետև մտավախություն ունի, որ ընդհանրապես անձնագրի հարցը այդպես էլ օդում կախված մնա։
«Անիմաստ ձգձգում են, թե’ պասպորտսեղանում, թե’ քաղաքապետարանում ասում են, որ ստորագրեք, որ լավ ապրեք, որ լավ երկրում ապրեք, բայց ես չեմ ուզում, որ Հայաստանը կորցնենք։ Ամերիկան պիտի՞ գա մեզ պաշտպանի։Ես իրանց հետ կռվել եմ, ինչ պետք է ասել եմ։ Մենակ ես չեմ, էլի մարդիկ կան…էն մեկին ասում են թոշակն են կտրում, մյուսի նպաստը։ Ասում են` դժվարությամբ է ամեն ինչ լինում, ստորագրեք, որ ամեն ինչ լավ լինի»,- ասում է մեր զրուցակիցը։
Նրա խոսքով` նույն պայմանը նաև արցախցիների առաջ է դրվել` շեշտելով, որ դուք պիտի ավելի շահագրգռված լինեք, որ ձեզ համար լավ լինի։
«Արցախցիները ոչ էլ կստորագրեն, ում հետ խոսում եմ ասում են նույն Արցախում եղածը Հայաստանում կկրկնվի։ Մարդիկ դեմ են, չեն ուզում, որ նույն բանը էստեղ կլինի»,- շարունակում է մեր զրուցակիցը։

Share This