Մարդիկ սկսել են շուրթերով համբուրվել 1000 տարի շուտ, քան նախկինում ենթադրվում էր
Մարդիկ սկսել են շուրթերով համբուրվել 1000 տարի շուտ, քան նախկինում ենթադրվում էր: Օքսֆորդի համալսարանի եւ Կոպենհագենի համալսարանի հետազոտողները վերջերս վերլուծել են վաղ Միջագետքի հասարակությունների գրավոր աղբյուրները եւ եզրակացրել, որ մարդկության ամենավաղ գրանցված համբույրը տեղի է ունեցել 4500 տարի առաջ:

Հետազոտության համաձայն՝ շուրթերով համբուրվելը «սկսվել է Մերձավոր Արեւելքում 4500 տարի առաջ»՝ 1000 տարի շուտ, քան նախկինում ենթադրվում էր: Նախկինում հետազոտողները կարծում էին, որ համբույրը ծագել է Հարավային Ասիայում 3500 տարի առաջ:

Փորձագետները նախկինում կարծում էին, որ շրթունքների առաջին հպումը տեղի է ունեցել 3500 տարի առաջ Հարավային Ասիայի որոշակի հատվածում՝ կասկածելով, որ պրակտիկան ի վերջո տարածվել է նաեւ այլ տարածաշրջաններում:
«Համբույրը չպետք է դիտվի որպես սովորույթ, որը ծագել է բացառապես մեկ տարածաշրջանում եւ տարածվել այնտեղից, ավելի շուտ, այն կիրառվել է շատ հին մշակույթներում մի քանի հազարամյակների ընթացքում», – նշել է Արբոլը:
