Մարալ Արթինյան ոսկերչական ապրանքանիշի դեբյուտը Կաննում
Marli New York-ն իր հավաքածուն առաջին անգամ ներկայացրել է Կաննի կինոփառատոնում՝ ի պատիվ The Art of Elysium-ի 25-ամյակի:
Հյուրերի թվում էին Ջուլիա Ֆոքսը, Քլեր Հոլթը, Լիլի Գլադստոնը, Անոկ Յայը, Ալթոն Մեյսոնը, Չեյս Քրոուֆորդը, Ջերեմի Հարիսը եւ շատ ուրիշներ։ Հյուրերը փորձել են հայտնի ոսկերչական մոդելներ՝ Tip-Top-ից մինչև Cleo։ Նկատվել են նաեւ նմուշներ՝ Empire նոր հավաքածուից։
Մարալ Արթինյանը Marli New York ոսկերչական ապրանքանիշի հիմնադիրն է։ Բավական կարճ ժամանակում նրան հաջողվեց անուն ստեղծել եւ հետք թողնել ոսկերչական բիզնեսում։ Նրա նուրբ զարդերը կրել են այնպիսի աստղեր, ինչպիսին է Շարլիզ Թերոնը։ Թեյլոր Հիլլը նկարահանվել է ապրանքանիշի գովազդային արշավում։ Հայտնի մարդկանց ցուցակն անվերջ է։
Կաննում դեբյուտից մի քանի օր առաջ Արթինյանը ներկայացրել է Marli New York-ի նոր հավաքածուն, որը կոչվում է Empire: Հրավիրված հյուրերի թվում էր նաեւ մոդել, հայազգի ինֆլուենսեր Մարգարիտա Սախաջյանը։Սահակյանի խոսքով, զարդերը շքեղ են. «Ես շատ ուրախ եմ, որ գիտակցում եմ, որ նման ապրանքանիշի հետեւում կանգնած են հայերը»,-ասել է ինֆլուենսերը:
