Մասուրով եփուկ` լյարդի ցիռոզի ու լյարդի ֆիբրոզի բուժման համար

Ջոն Հոփկինսի համալսարանի գիտնականները ենթադրում են, որ արյան մեջ պարունակվող հիմնական սպիտակուցի քանակի ավելացումը կարող է պաշտպանել լյարդի ցիռոզի բացասական հետևանքներից: Լյարդի ֆիբրոզը և դրա ավելի ծանր վիճակը՝ լյարդի ցիռոզը համարվում են անբուժելի հիվանդություններ և շատ դեպքերում միակ բուժումը լյարդի փոխպատվաստումն է:

 

Այդ հիվանդությունները, որոնք լյարդը վերածում են սպիացած հյուսվածքների, հաճախ պայմանավորված են լինում ալկոհոլի չարաշահմամբ:

 

Մասուրն առաջինն է բնական մթերքի տեսակներից վիտամին C-ի պարունակությամբ: Եթե մթերքը պարունակում է 50-100 մգ վիտամին C, ապա համարվում է վիտամիններով հարուստ: Սակայն բացի վիտամին C-ից, այն պարունակում է նաև մի շարք այլ վիտամիններ:

 

·         Օրինակ՝ մասուրի պտուղներում պարունակվում է 3 մգ վիտամին B2: Այս տարրի պակասի հետևանքով մարդը զգում է ուժերի կորուստ ու մկանային թուլություն, շուրթերի լորձաթաղանթի վրա հայտնվում են մանր ճաքեր, բերանի անկյուններում առաջանում են խոցեր, իսկ մաշկը շերտազատվում է: Աչքերում նկատվում է այրոց, իսկ եղջերվաթաղանթը պղտորվում է:

 

·         Վիտամին K-ի շնորհիվ տեղի է ունենում արյան մակարդումը, ինչը խիստ անհրաժեշտ է արյունահոսությունները դադարեցնելու համար:

 

·         Մասուրը նաև հարուստ է B9 վիտամինով, որն էլ մասնակցում է արյան ստեղծման գործընթացին, ինչի շնորհիվ հեմոգլոբինի մակարդակը չի տատանվում:

 

·         Մասուրի մեջ պարունակվող վիտամին P-ն նպաստում է մազանոթների ամրապնդմանը, սակայն դա հնարավոր է դառնում միայն վիտամին C-ի առկայության դեպքում:

 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մասուրով մի հիանալի եփուկի բաղադրատոմս, որը կօգնի բուժել լյարդը:

 

Հարկավոր է օրական խմել 7 լիտր եփուկ՝ պատրաստված 7 լիտր տարողությամբ կաթսայի մեջ: Այն պատրաստելու համար հարկավոր է կաթսայի 1/3 մասը լցնել հատապտուղներով, այնուհետև ավելացնել 7 լիտր եռման ջուր և թրմել: Անհրաժեշտ է ամբողջ գիշեր թրմել մասուրը, իսկ հաջորդ օրը խմել այդ թուրմը: Այս պրոցեդուրան հարկավոր է շարունակել մեկ տարի շարունակ: Այդ ընթացքում, թուրմից բացի, ջուր այլևս պետք չէ խմել:

Share This