Համեղ ու օգտակար թեյ փորափքանքից ազատվելու համար
Փորափքանքն ու գազերի կուտակումը բավական տհաճ ու տարածված խնդիր է, սակայն դրանից կարելի է ազատվել բնական արդյունավետ մի դեղամիջոցի օգնությամբ:
Այս դեղամիջոցի գլխավոր բաղադրիչը մեխակն է, որն ամենատարածված համեմունքներից մեկն է: Սակայն այս համեմունքը դարեր շարունակ կիրառվում է նաև որպես արդյունավետ դեղամիջոց տարբեր հիվանդությունների դեպքում:
Մեխակը հիանալի հակամակաբուծային միջոց է, որը նաև բարելավում է մարսողությունը: Բացի այդ, այն հակամանրէային ազդեցությամբ օժտված արդյունավետ ցավազրկող միջոց է և օգնում է ազատվել բերանի խոռոչի տհաճ հոտից:
Իր հակասեպտիկ ու ցավազրկող հատկությունների շնորհիվ մեխակը հիանալի միջոց է նաև փորափքանքից ազատվելու համար: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի համեղ ու օգտակար թեյի բաղադրատոմս, որը կօգնի ազատվել այս խնդրի տհաճ ախտանշաններից:
Անհրաժեշտ բաղադրիչներն են.
· 2-3 հատ մեխակ,
· 1 գդալ բնական մեղր (կամ մեղրախոտ),
· 1 թեյի գդալ կանաչ թեյ,
· 200 մլ ջուր:
Պատրաստման եղանակը.
Թեյը պատրաստելու համար հարկավոր է ջուրը եռացնել, ավելացնել մեխակներն ու վերցնել այն կրակից: Այնուհետև ավելացնել կանաչ թեյն ու թրմել 10 րոպե: Երբ թեյը թրմվի, ավելացնել մեղրն ու ըմպել այն: Սակայն հարկ է հիշել, որ մեղրի փոխարեն որպես քաղցրացուցիչ մեղրախոտ օգտագործելու դեպքում այն հարկավոր է ավելացնել ըմպելիքին կանաչ թեյի հետ:
