Մասնագետը նշել է երաժշտություն լսելու օգտակար հատկության մասին

Երաժշտական թերապիայի առաջին դրական արդյունքները գրանցվել  են  Մյունստերի համալսարանական կլինիկայում:

 

Գերմանացի մասնագետները  մտադիր են այժմ արդեն անցկացնել  լայնածաված հետազոտություն, որին պետք է մասնակցեն շուրջ 300 հիվանդ:

 

Թերապիայի առաջին արդյունքները ցույց են տվել, որ երաժշտական «մարզումները» օգնում են 25 %-ով նվազեցնել ականջներում լսվող աղմուկի ինտենսիվությունը:

 

Մասնագետները նշում են, որ ականջներում լսվող աղմուկը ավելի շատ տարածված է տարեց մարդկանց մոտ և բարդացնում է նրանց կյանքը:

 

Վերջին տվյալների համաձայն, Գերմանիայում  մոտավորապես 2.7 մլն մարդ տառապում է  քրոնիկ «ականջների զնգոցով»:

 

Ականջներում աղմուկի առաջացման պատճառները կարող են շատ տարբեր լինել: Նման խնդիր կարող է առաջանալ սթրեսից, ողնաշարի պարանոցային հատվածի հիվանդություններից ու լսողության վատացումից հետո:

 

Երաժշտական թերապիան, ինչպես կարծում են հետազոտողները, բուժման ավանդական տարբերակի հետ կիրառելու արդյունքում կարող է բավականին արդյունավետ կերպով օգնել ազատվել այդ խնդրից:

 

Աղբյուրը՝ med2.ru

 

 

Share This