Մասնագետը նշել է՝ կարելի է արդյոք զբոսնել բարձր ջերմության դեպքում
Բարձր ջերմության դեպքում մարդիկ սովորաբար անցնում են անկողնային ռեժիմի և աշխատում են հնարավորինս դուրս չգալ տնից, սակայն բժիշկ Վալերիա Ռումյանցևան նշում է, որ 37 °С ջերմության պայմաններում ոչ բոլորին է ցուցված անկողնային ռեժիմ։
Մասնագետի խոսքով՝ նման ոչ շատ բարձր ջերմության դեպքում կարելի է ոչ միայն չհետևել անկողնային ռեժիմին, այլև մի փոքր զբոսնել։ Հատկապես, եթե ջերմությունը չի ուղեկցվում այլ ախտանշաններով։
«Ջերմությունը կարող է բարձրանալ մինչև 37 °С և նույնիսկ մի փոքր ավելի անգամ առողջ մարդու մոտ։ Դրա պատճառ կարող է հանդիսանալ սթրեսը, գերհոգնածությունը և նույնիսկ սպորտով զբաղվելը», – նշել է մասնագետը «Подмосковье сегодня» պարբերականի հետ զրույցում։
Նրա խոսքով՝ նման դեպքերում կարճատև զբոսանքը կարող է անգամ օգտակար լինել։
Այլ հարց է, երբ ջերմությունը 38 °С է կամ ավելի բարձր։ Սա խոսում է այն մասին, որ օրգանիզմում բորբոքային գործընթաց կա։ Նման դեպքերում հիվանդի մոտ նկատվում է ուժերի անկում, ուստի զբոսնելը չի խրախուսվում։
