Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացի» մեդալակիր Ռիտա Շառոյանը

Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Մովսես Խորենացի մեդալակիր Ռիտա Շառոյանը: Այս մասին տեղեկանում ենք մտավորական Վրեժ Սարուխանյանի էջից:

«Երկրային կյանքին հրաժեշտ տվեց բացառիկ մի անհատականություն՝ նվիրյալ մշակութաբան, վաստակած ու սիրված ժուռնալիստ, հրապարակախոս, Աշնակի արժանապատիվ դուստր Ռիտա Շառոյանը։ Նա աշխատել է Գառնիի դպրոցում, «Սովետական Հայաստան» թերթում, Ամերիկյան «Հորիզոն» հեռուստաընկերության հայաստանյան ներկայացուցիչ, Երևանի քաղաքապետարանի «Հայարտ» մշակութային կենտրոնի տնօրեն․․․ Ռիտայի իսկական կենսագրությունը միայն թվերն ու փաստերը չեն, այլ իր ժողովրդի ու սեփական տագնապներով ապրած և դեռ 70-ը չբոլորած, բայց Հայրենիքին նվիրումի անսահման անանձնական կյանքն ու ամենազոր ժամանակը։

 

 

Share This