Մահացել է կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին
Այսօր` մարտի 29-ին Կրակովում, 86 տարեկան հասակում մահացել է լեհ անվանի կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը` հղում անելով Polska Times պարբերականին:
Պարբերականը մանրամասներ չի ներկայացնում:
Քշիշտոֆ Պենդերեցկին ծնվել է 1933թ․ Լեհաստանի հարավ-արևելքում գտնվող Դեմբիցա քաղաքում, փաստաբանի ընտանիքում: 1960թ․ «8’37» ստեղծագործության համար Պենդերեցկին Փարիզում արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Tribune Internationale des Compositeurs կազմակերպության մրցանակին: Իր առաջին սիմֆոնիան կոմպոզիտորը գրել է 1973թ․:
