Մահացած փեսայիս անունը մինչ այժմ ընտրողների ցուցակում է
«
Հրապարակի» խմբագրություն էր զանգահարել քաղաքացի Դավթյան Սուրենը, որը իր վրդովմունքն էր արտահայտում հանրաքվեի թեմայի վերաբերյալ։ Նրա խոսքով իր փեսան՝ Աշոտ Մուշեղի Ալավերդյանը, որը ՀՀ քաղաքացի էր, տարիներ առաջ մահացել է Ֆրանսիայի Լիոն քաղաքում, սակայն մինչ այժմ նրա անունը չի հանվել ՀՀ ընտրողների ցուցակից։
Քաղաքացի Դավթյանը նշեց, որ պարբերաբար այդ հարցով դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով, սակայն 82 ամյա քաղաքացուց համապատասխան փաստաթուղթ են պահանջել, որ փեսաքյի անունը հեռացնեն։ Սուրեն Դավթյանը նշեց, որ փեսայի անվանը հանդիպել է նաև 2018 թվականի խորհրդարանական ընտրություների ժամանակ։
Հիշեցնենք, որ օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում խոսում էր այս թեմայով՝ նշելով, որ ՀՀԿ-ի օրոք հանգուցյալներն էլ են քվեարկել։
