ՄԱԿ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է ԴՈՆԲԱՍԻ ԻՐԱԴՐՈՒԹՅԱՄԲ

ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ այն ռուսական զինվորականները, որոնք կարող են մուտք գործել Դոնբաս, չի կարելի համարել խաղաղապահներ։ Նա մասնավորապես ասել է, որ մտահոգիչ է այն, որ խեղաթյուրվում է խաղաղության աջակցության կոնցեպցիան։ Նա շեշտել է, որ հպարտանում է խաղաղապահ առաքելություն իրականացնող ՄԱԿ առաքելություններով, սակայն եւ շեշտել է, որ երբ որ որեւէ պետության զորքերը մտնում են այլ պետության տարածք առանց այդ պետության համաձայնության, ապա նրանց երբեք չի կարելի համարել խաղաղապահներ։

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )